38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Պար­տադր­ված պա­տե­րազ­մը, ի­հար­կե, ծանր բան է, բայց մենք պատ­րաստ էինք դրան»

«Պար­տադր­ված պա­տե­րազ­մը, ի­հար­կե, ծանր բան է, բայց մենք պատ­րաստ էինք դրան»
16.10.2020 | 01:08

«Ի­րա­տե­սի» հյու­րը գրող, ա­զա­տա­մար­տիկ ՀՈՎԻԿ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆՆ է:


-Պա­րոն Վար­դու­մյան, ինչ­պե՞ս եք գնա­հա­տում Ադր­բե­ջա­նի կող­մից հեր­թա­կան, այս դեպ­քում ար­դեն լայ­նա­ծա­վալ պա­տե­րազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի սան­ձա­զեր­ծու­մը Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի դեմ:
-Պար­տադր­ված պա­տե­րազ­մը, ի­հար­կե, ծանր բան է, բայց մենք պատ­րաստ էինք դրան: Ես հա­մոզ­ված եմ, որ մեր իշ­խա­նու­թյու­նը, հա­մա­պա­տաս­խան նա­խա­րա­րու­թյուն­նե­րը նա­խա­պես գի­տեին, որ հար­ձա­կում է լի­նե­լու: Գի­տենք, որ պա­տե­րազ­մի նա­խօ­րեին Ա­մե­րի­կա­յի դես­պա­նը զգու­շաց­րել էր, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը չգ­նան Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի սահ­մա­նա­մերձ գո­տի­ներ:
-Այ­սինքն՝ այս ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին կան­խավ գի­տեին նաև օ­տա­րերկ­րյա պաշ­տո­նյա­նե­րը, ոչ միայն մեր երկ­րի հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյուն­նե­րը:
-Ա­յո՛, դա գաղտ­նիք չէր ո՛չ մեզ հա­մար, ո՛չ էլ աշ­խար­հի: Քա­նի որ նրանք մեծ ու­ժեր, զին­տեխ­նի­կա էին կենտ­րո­նաց­րել հար­ձակ­ման գծում, վս­տահ էին, որ միան­գա­մից ա­նար­գել մտ­նե­լու են Ստե­փա­նա­կերտ: Բայց հան­դի­պե­ցին ի­րենց հա­մար անս­պա­սե­լի հզոր դի­մադ­րու­թյան և կրե­ցին ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի, կե­նդա­նի ու­ժի կո­րուստ­ներ: Մե­րոնք շատ ճիշտ մար­տա­վա­րու­թյուն են ընտ­րել: Թեև այդ մա­սին չի բարձ­րա­ձայն­վում, բայց ես, ծա­նոթ լի­նե­լով գոր­ծին, հաս­կա­նում եմ, թե ի­րենք ինչ են ու­զում ա­նել:
-Դուք ներ­սից գի­տեք պա­տե­րազ­մը՝ ա­սել կու­զեք:
-Ա­յո՛: Մե­րոնք պաշտ­պա­նա­կան մար­տեր են մղում, իսկ պա­տե­րազ­մի օ­րենք­նե­րով՝ հար­ձակ­վո­ղը միշտ էլ ան­հա­մե­մատ ա­վե­լի մեծ կո­րուստ­ներ է ու­նե­նում, քան պաշտ­պան­վո­ղը: Ի­հար­կե, լայ­նա­ծա­վալ պա­տե­րազմ է, և մենք էլ ու­նենք կո­րուստ­ներ: Ո՞ր պա­տե­րազ­մում կո­րուստ չի լի­նում, բայց նրանց կո­րուստ­նե­րը մե­րից մի քա­նի ան­գամ շատ են: Չնա­յած Թուր­քիան նրանց ա­մեն օր զենք-զի­նամ­թերք, վարձ­կան­ներ է ու­ղար­կում, բայց հո ան­սահ­մա՞ն չեն էդ բո­լո­րը: Մի պահ նրանց ու­ժե­րը կթու­լա­նան, և այդ ժա­մա­նակ մե­րոնք պար­տա­վոր են կա­տա­րել ի­րենց կի­սատ մնա­ցած գոր­ծը: Մի քա­նի ան­գամ ե­ղել է նման ի­րա­վի­ճակ: 1994 թվին ինքս եմ ներ­կա ու մաս­նա­կից ե­ղել այդ ի­րա­վի­ճա­կին: Միր­բա­շի­րի պա­տե­րի տակ սպա­սում էինք, որ հրա­ման տան` մտ­նենք: Թուր­քերն էլ, ի­րե­րը կա­պած, պատ­րաստ­վել էին փախ­չե­լու: Մենք պատ­րաստ էինք և՛ տեխ­նի­կա­պես, և՛ ու­նեինք բարձր ո­գի, որ ա­մե­նա­կարևորն է: Պի­տի մտ­նեինք Միր­բա­շիր, հե­տո շարժ­վեինք ա­ռաջ: Բայց մեր ղե­կա­վար­նե­րը մեզ կանգ­նեց­րին: Ի­հար­կե, միայն մեր ղե­կա­վար­նե­րից չէր դա կախ­ված, ա­վե­լի վերևից էին գա­լիս ո­րո­շում­նե­րը, բայց մենք՝ կռ­վող­ներս, չպի­տի են­թարկ­վեինք այդ ո­րո­շում­նե­րին, պի­տի ա­նեինք մեր գործն ու փաս­տի ա­ռաջ կանգ­նեց­նեինք էդ ո­րո­շումն ըն­դու­նած­նե­րին: Հի­մա ստեղծ­վե­լու է նույն ի­րա­վի­ճա­կը: ՈՒ ես հա­մոզ­ված եմ, որ այս ան­գամ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը, ինչ­քան էլ մենք դժ­գոհ ենք նրան­ցից, նրանց գա­ղա­փա­րա­կան ուղղ­վա­ծու­թյու­նից, մեզ չեն կանգ­նեց­նե­լու, ու մենք ա­ռաջ ենք գնա­լու: Հա­մոզ­ված եմ: Մեր միակ ճա­նա­պար­հը դա է: Ե­թե հի­մա նո­րից մեզ ստի­պեն զի­նա­դա­դար կն­քել, մի քա­նի տա­րի հե­տո կր­կին հայ­տն­վե­լու ենք այս վի­ճա­կում, մեր թշ­նա­մին է­լի լկ­տիա­նա­լու և հար­ձակ­վե­լու է: Զի­նա­դա­դա­րը պա­տե­րազ­մի ա­վարտ չէ: Պետք է ստի­պել թշ­նա­մուն կն­քել խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր, ոչ թե հրա­դա­դա­րի: Միակ փր­կու­թյու­նը դա է, թե չէ այս պա­տե­րազ­մը ձգ­վե­լու է հա­վերժ:
-Որ­քան էլ խո­սենք մեր ար­դա­րա­ցի լի­նե­լու մա­սին, միևնույն է, դր­սի աշ­խար­հի վե­րա­բեր­մուն­քը նույնն է մնում այս հա­կա­մար­տու­թյան եր­կու կող­մե­րի նկատ­մամբ: Ա­մեն ան­գամ սահ­մռ­կե­ցու­ցիչ փաս­տե­րի են ա­կա­նա­տես լի­նում գեր­տե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րը, բայց շա­րու­նա­կում են նույն տա­փակ-հա­մա­հար­թեց­ված կո­չե­րը հն­չեց­նել թե՛ մեր ար­նա­խում թշ­նա­մու, թե՛ մեր ա­կան­ջին:
-Ոչ մի բան չի փոխ­վել ոչ մե­կի վար­քագ­ծում: Բո­լո­րից շա­հագր­գիռ կող­մը մեծ տե­րու­թյուն­նե­րից Թուր­քիան է, որ հե­տա­մուտ է, որ­պես­զի այս պա­տե­րազ­մը չվեր­ջա­նա, որ­պես­զի խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր չկնք­վի, որ­պես­զի մեր հարցն իր ու­զած ձևով լու­ծի: Նա միշտ ձգ­տում է պան­թուր­քիզ­մի ծրա­գիրն ի­րա­կա­նաց­նե­լու նպա­տա­կին, և միակ խան­գա­րո­ղը մենք ենք: Մենք սպար­տա­ցի­նե­րի նման ենք, ո­րոնք 300 հո­գով կանգ­նեց­րին պար­սից շա­հի մի­լիո­նա­նոց զորքն ու կա­սեց­րին նրա հաղ­թար­շա­վը: Մենք մեր փոք­րա­թիվ բա­նա­կով, փոք­րա­չափ երկ­րով թուր­քի կո­կոր­դում փուշ ենք, ա­մեն ինչ ա­նում է, որ էդ փու­շը հա­նի, բայց ու­ժը չի պա­տում:
-Ստաց­վում է, որ մենք միայն մեզ չենք փր­կում, այլ ամ­բողջ քա­ղա­քա­կիրթ, քրիս­տո­նյա աշ­խարհն ենք փր­կում՝ կռ­վե­լով թուր­քի դեմ: ՈՒ­րեմն ին­չու՞ այդ աշ­խար­հը մա­տը մա­տին չի տա­լիս՝ մեզ օգ­նե­լու հա­մար:
-Ըստ իս՝ ա­մեն պե­տու­թյուն ու­նի իր պե­տա­կան շա­հը: Ե­թե շա­հե­րը հա­մընկ­նեն, կօգ­նի, ե­թե ոչ՝ ոչ: Ա­մեն ինչ սուտ է աշ­խար­հում: Դրա հա­մար մեր խե­լոք, մտա­ծող մար­դիկ ա­սել են, ես էլ ա­մեն ա­ռի­թով գրում եմ, որ մենք հույս­ներս պի­տի դնենք մեզ վրա: Միակ հույ­սը մեր զենքն է, մեր կռ­վո­ղը: Դա­րե­րով տե­սել, հա­մոզ­վել ենք, որ հույ­սը Ռու­սաս­տա­նի, Ա­մե­րի­կա­յի, Եվ­րո­պա­յի վրա դնե­լը սուտ բան է: Իս­րա­յել Օ­րին ե­կավ Հա­յաս­տան, գնաց Եվ­րո­պա, Եվ­րո­պա­յով հա­սավ Ռու­սաս­տան, բո­լո­րից օգ­նու­թյուն խնդ­րեց, բայց ոչ մեկն էլ չօգ­նեց: Ռու­սաս­տա­նը ե­կավ օգ­նու­թյան էն ժա­մա­նակ, երբ դա պա­հան­ջում էր իր շա­հը, երբ պի­տի գրա­վեր Կով­կա­սը: Ռու­սը հո չէ՞ր գա­լիս մեզ ա­զա­տագ­րե­լու: Դա բա­ցառ­ված է: Մեր ա­զա­տագ­րու­մը լի­նե­լու է մեր զին­վո­րի ձեռ­քով, մեր զեն­քով, մեր ու­ժով: ՈՒ հի­մա հենց էդ պահն է: Ինչ­պես տես­նում ենք, մեզ ոչ ոք չի օգ­նում: Բո­լոր մեծ տե­րու­թյուն­նե­րը հա­վա­սա­րու­թյան նշան են դնում մեր ու թուր­քե­րի միջև: Ոչ ոք չի ա­սում, որ հար­ձակ­վել է Ադր­բե­ջա­նը, որ ագ­րե­սոր է, որ սպա­նում է խա­ղաղ բնակ­չու­թյա­նը: Գի­տեն, է՜: Մեզ­նից լավ գի­տեն: Բայց չեն ա­սում, ո­րով­հետև ի­րենց դա պետք չէ, ի­րենց շա­հե­րից չի բխում:
-Վրաս­տա­նի մա­սին ի՞նչ կա­սեք: Այդ­քան կար­ճա­տես կա­րե­լի՞ է լի­նել ու չհաս­կա­նալ, որ ե­թե ինչ-որ դժ­բախտ հան­գա­մանք­նե­րի բե­րու­մով մենք զոհ դառ­նանք թուր­քե­րին, թի­րա­խում իս­կույն հայ­տն­վե­լու են ի­րենք՝ որ­պես եր­կու թուր­քա­կան պե­տու­թյուն­նե­րի լիա­կա­տար հաղ­թար­շա­վը խո­չըն­դո­տող քրիս­տո­նյա եր­կիր: Որևէ տրա­մա­բա­նու­թյուն կա­րե­լի՞ է տես­նել Ջա­վախ­քից Հա­յաս­տան հու­մա­նի­տար օգ­նու­թյուն ու­ղար­կելն ար­գե­լե­լու մեջ, Ռու­սաս­տա­նից Հա­յաս­տան ու­ղարկ­վող ռազ­մամ­թեր­քի հետ կապ­ված ինչ-որ ի­մաս­տա­զուրկ հայ­տա­րա­րու­թյուն­ներ շաղ տա­լու մեջ, սե­փա­կան երկ­րից վտար­ված Սաա­կաշ­վի­լու հա­կա­հայ­կա­կան ե­լույթ­նե­րում (լավ է՝ ա­ռիթ ե­ղավ չե­ղար­կե­լու այդ խե­լա­գա­րի՝ ԵՊՀ-ի պատ­վա­վոր դոկ­տո­րի կո­չու­մը):
-Վրա­ցի­նե­րի վար­քա­գի­ծը սխալ է նախ ի­րենց հա­մար, հե­տո նոր՝ մեզ հա­մար: Բայց վրա­ցի­նե­րի վար­քա­գի­ծը միշտ էլ ընդ­դեմ մեզ է ե­ղել: Պատ­մու­թյան ըն­թաց­քում ե­ղել են դեպ­քեր, երբ մեզ հետ հա­մա­խոհ, հա­մե­րաշխ են ե­ղել, բայց վեր­ջին շր­ջա­նում միշտ էլ հա­կադր­վել են մեզ: Ի­րենք եր­կար ժա­մա­նակ ե­ղել են մեր տի­րա­պե­տու­թյան տակ և ա­նընդ­հատ այն բար­դույթն ու­նեն, թե մենք ճն­շել ենք ի­րենց, ի­րենց հան­դեպ ա­ռա­վե­լու­թյուն­ներ ենք ու­նե­ցել: Սա է պատ­ճա­ռը, որ չեն ու­զում՝ մենք հզո­րա­նանք: Փաս­տո­րեն, մեր հզո­րա­նա­լը ոչ մե­կին ձեռք չի տա­լիս. ո՛չ վրա­ցուն, ո՛չ ռու­սին, ո՛չ մեկ ու­րի­շի:
-Իսկ Թուր­քիա­յի հզո­րա­ցու­մը ձե՞ռք է տա­լիս: Այն Թուր­քիա­յի, որ հենց այ­սօր է ար­դեն նվա­ճում Վրաս­տանն ու բա­ցա­հայտ հայ­տա­րա­րում, թե Բա­թումն ի­րենցն է:
-Միայն Բա­թու­մը չէ: Իմ կար­ծի­քով վրա­ցի­նե­րը չեն հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում ի­րենց հետ, ի­րենց երկ­րում: Ես վրա­ցի մտա­վո­րա­կան­նե­րի հետ հան­դի­պել եմ, խո­սել եմ, ա­սել եմ. «Չե՞ք հաս­կա­նում, թե ինչ է կա­տար­վում: Արևել­քից, Արևմուտ­քից թուր­քե­րը լց­վում են ձեր եր­կիր, բազ­մա­նում են, ի­րենց թվով սկ­սե­լու են գե­րա­զան­ցել ձեզ: Դուք չգի­տե՞ք, թե ով է թուր­քը: Վեր­ջում գլխ­նե­րիդ խփե­լու եք, ուշ է լի­նե­լու»: Ո­րոշ վրա­ցի­ներ հա­մա­ձայ­նել են ինձ հետ, բայց, ընդ­հա­նուր առ­մամբ, նրանք հա­մա­ձայն չեն այս տե­սա­կետ­նե­րին: Ես, որ­քան մտա­ծում եմ, չեմ կա­րո­ղա­նում սա հաս­կա­նալ: Նույն վի­ճա­կում Եվ­րո­պան է: Մու­սուլ­ման­նե­րը ե­կել-լց­վել են Գեր­մա­նիա­յի, Ֆրան­սիա­յի նման եր­կր­նե­րը, էդ եր­կր­նե­րը սուտ մար­դա­սի­րա­կան խա­ղեր են խա­ղում, բայց մու­սուլ­ման­նե­րը մի օր ան­հաղ­թա­հա­րե­լի մեծ խն­դիր են դառ­նա­լու նրանց հա­մար: Զար­մա­նում եմ՝ ո՞նց չեն հաս­կա­նում սա: Կար­ծես ու­ղեղ­նե­րը հա­նած լի­նեն, դա­տե­լու ու­նա­կու­թյու­նից զրկ­ված լի­նեն:
-Մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­հում դի­վա­պաշ­տա­կան ծե­սե­րը, թուղ­թուգ­րի մո­գու­թյու­նը լայն տա­րա­ծում ու­նեն ան­գամ պե­տա­կան կա­ռույց­նե­րի մա­կար­դա­կով: Գու­ցե մի բան ա­րե՞լ են այդ եր­կր­նե­րի ուղ­ղու­թյամբ:
-Երևի: Նույնն էլ վրա­ցի­նե­րի դեպ­քում է: Նույ­նիսկ Թբի­լի­սիում, որ­քան գի­տեմ, Հեյ­դա­րի ար­ձանն են դրել:
-Ճիշտ գի­տեք: Ես մի ան­գամ նույ­նիսկ ա­կա­նա­տես եմ ե­ղել, թե ինչ­պես է վրա­ցի գիտ­նա­կա­նը վր­դով­ված հարց տա­լիս՝ ին­չու՞ չի կանգ­նեց­վում Շևարդ­նա­ձեի ար­ձա­նը ի­րենց մայ­րա­քա­ղա­քում, ե­թե կանգ­նեց­ված է Հեյդար Ա­լիևի­նը:
-Դե, ես դրան ի՞նչ ա­նուն տամ: Եվ մեզ վա­խեց­նե­լու հա­մար Ջա­վախքն են բա­ցել թուր­քե­րի ա­ռաջ: Թուր­քե­րով գյու­ղեր են բնա­կեց­րել Ջա­վախ­քում, չեն հաս­կա­նում, որ դա ա­ռա­ջին հեր­թին ի­րենց է վնա­սում: Ինչ­պես ժո­ղո­վուրդն է ա­սում նման դեպ­քե­րում՝ տե­ղը չեն բե­րում: Գու­ցե և Վրաս­տա­նում՝ վե­րին օ­ղակ­նե­րում, ինչ-որ ու­ժեր են նս­տած, ո­րոնց դեմն առ­նել չի կա­րո­ղա­նում վրաց ժո­ղո­վուր­դը:
-Մեր թշ­նա­մին վարձ­կան­նե­րով է կռ­վում: Վարձ­կա­նը, որ­պես կա­նոն, գա­լիս է մար­տա­դաշտ՝ փող աշ­խա­տե­լու, ոչ թե զոհ­վե­լու: Այդ­պես չէ՞: Իսկ մենք այս կռ­վում մեր գո­յու­թյան ի­րա­վունքն ենք պաշտ­պա­նում, մեր եր­կի­րը: Այս հո­գե­բա­նա­կան ա­ռա­վե­լու­թյու՞նն է, որ օգ­նում է դի­մա­կա­յե­լու թվա­քա­նա­կով, զին­տեխ­նի­կա­յով գե­րա­զան­ցող թշա­մուն:
-Հենց այդ­պես է: Մենք զոհ­վե­լու-չզոհ­վե­լու խն­դի­րը չենք կարևո­րում, դա չէ մեզ հա­մար ա­ռաջ­նա­յի­նը, այլ հայ­րե­նի­քի շա­հը, հայ ժո­ղովր­դի գո­յատևման հար­ցը: Իսկ վարձ­կան­նե­րի խն­դիրն այլ է: Ես ինքս տե­սել եմ էդ վարձ­կան­նե­րին 1994 թվա­կա­նին: Հա­սա­րակ մի դր­վագ պատ­մեմ իմ պա­տե­րազ­մա­կան կյան­քից: Ադր­բե­ջան­ցիք էն­քան ա­պաշ­նորհ, անգ­րա­գետ ազգ են, որ նույ­նիսկ ի­րենց ու­նե­ցած զին­տեխ­նի­կան չեն կա­րո­ղա­նում գոր­ծա­ծել: Մենք չու­նեինք ինք­նա­թիռ­ներ, ի­րենք ու­նեին, բայց դրանք վա­րում էին ուկ­րաի­նա­ցի վարձ­կան օ­դա­չու­նե­րը: Մի ան­գամ չորս էդ­պի­սի ինք­նա­թիռ հայ­տն­վեց՝ մեր դիր­քե­րը ռմ­բա­կո­ծե­լու: Եր­կու ինք­նա­թի­ռը ռում­բե­րը գցե­ցին խրա­մատ­նե­րի մո­տա­կայ­քում՝ ինչ-որ պա­տա­հա­կան տե­ղում, մեկ մարդ զոհ­վեց մե­րոն­ցից, մյուս եր­կու­սը մեր վրա­յով թռան-ան­ցան, մե­զա­նից հե­ռու՝ դաշ­տում՝ անն­պա­տակ թա­փե­ցին ռում­բերն ու հե­ռա­ցան: Էդ մար­դիկ վարձ­կան են, ի­րենց միայն փողն է հե­տաք­րք­րում: Ե­ղել են նաև դեպ­քեր, որ երբ հա­սել է վարձ­կան­նե­րին վճա­րե­լու ժա­մա­նա­կը, ինչ-որ ինտ­րիգ­ներ են լա­րել ա­զե­րի­նե­րը, ձգձ­գել են, չեն վճա­րել, ան­գամ վարձ­կա­նի գլուխն են կե­րել, որ փո­ղը չտան: Էս է ի­րա­կա­նու­թյու­նը: ՈՒ­րիշ է կրո­նա­կան մո­լե­ռանդ­նե­րի պա­րա­գա­յում. էս տե­սա­կը, ի­րոք, կռ­վում է, բայց վարձ­կան­նե­րը՝ ոչ: Էն­պես որ վարձ­կան­նե­րով մեր անձ­նա­զո­հու­թյան պատ­րաստ զին­վոր­նե­րի դեմ կռ­վե­լը ա­նի­մաստ է, մենք ոչ թե փո­ղի հա­մար ենք կռ­վում, այլ մեր հո­ղի ու ժո­ղովր­դի գո­յու­թյան ի­րա­վուն­քի:


Զրույ­ցը վա­րեց
Կա­րի­նե ՌԱ­ՖԱ­ՅԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 56162

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ